Տրվում է օրավարձով (նվազագույնը` 3-5 օր) շքեղ դիզայներական նախագծով վերանորոգված 2 սենյականոց բնակարան Երևանի փոքր կենտրոնում, Թումանյան 31 հասցեում (SAS SUPERMARKET-ի շենքում)։ Բնակարանը գտնվում է 10 հարկանի շենքի 8-րդ հարկում, ունի գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի բոլոր տեսարժան վայրեր օպերայի և բալետի շենք, Կասկադ, Մայր Հայաստան և այլն։ Բնակարանը համալրված է թանկարժեք կահույքով, կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայով, ունի գերարագ ինտերնետ կապ, օրթոպեդիկ ներքնակ, օրթոպեդիկ բարձեր: Առկա է չհրկիզվող պահարան, ապահովված է անկողնային, լոգասենյակային, խոհանոցային բոլոր պարագաներով։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ դեպի Թումանյան փողոց, օպերա, կասկադ տեսարաններով։ Շենքի մուտքը ամբողջությամբ վերանորոգված է, առկա է նոր, լուսավոր վերելակ, բնակարանի շքամուտքը վերահսկվում է անվտանգության համակարգով։ Մոտակայքում են գտնվում բոլոր ժամանցի վայրերը` հյուրանոցներ, բանկեր, շենքի 1-ին հարկում է գտնվում 24 ժամյա <<ՍԱՍ>> սուպերմարկետը, մի քանի մետր հեռավորության վրա Կասկադ համալիրը, հյուսիսային պողոտան, օպերայի շենքը և այլ տեսարժան վայրեր։ Բնակարանի ներսում, բացառությամբ բաց պատշգամբի արգելվում է ցանկացած տեսակի ծխախոտի և նարգիլեի օգտագործումը։ Ուշադրություն` Բնակարանը Չի՜ տրվում երկարաժամկետ, 1 օրով, միջոցառման նպատակով, միայն տղամարդկանց։ Օրավարձի գինը կախված է վարձակալվող օրերի քանակից, բնակարանի ամրագրման համար պարտադիր է անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը: