Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան 60 քմ մակերեսով` Կողբացի փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով, տեղադրված են օդորակիչներ։ Բնակարանն ապահովված է կահույքով, կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքում կա 2 վերելակ, դոմոֆոն և անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բանկերը, «Մայրիկ» ռեստորանը, խանութները, սրճարաններն ու ժամանցի վայրեր։