Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան Կասկադ Բուլվարի 1-ին մասնաշենքում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում, ունի Օպերայի կողմից գերշքեղ եվրո վերանորոգված նախամուտք: Ընդհանուր մակերեսը կազմում է 60 քմ: Այն վերանորոգվել է բարձրորակ նյութերով և ունի յուրօրինակ դիզայն։ Բնակարանը գեղեցիկ կահավորված է, համալրված իտալական գույքով և բարձրորակ տեխնիկայով: Կա արբանյակային ալեհավաք, կաբելային հեռուստատեսություն` "Ucom" ինտերնետ (Wi-fi): Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են երկու օդորակիչներ։ Հատակը ծածկված է պրեսգրանիտով, որը նաև տաքացվող է: Լոգասենյակում տեղադրված է ջակուզի։ Բնակարանի երեք պատուհանները բացվում են դեպի Կասկադ, ունի շքամքուտք, որի մուտքը փողոցից է և բակից: Բնակարանն ունի Օպերա նայող գեղեցիկ տեսարան: Բակում կա խաղահրապարակ: Մոտակայքում են գտնվում Օպերայի և Բալետի թատրոնը, տարբեր մշակութային կենտրոններ, ժամանցային վայրեր և բրենդային խանութներ։ Օրավարձի գինը՝ 20.000 - 25.000 դրամ, երկարաժամկետի գինը` 320.000 - 400.000 դրամ, կախված կեցության օրերից, հյուրերի քանակից և սեզոնից: