Արգիշտի փողոցում, Անգլիական այգու հարևանությամբ օրավարձով և վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց՝ 90 քմ մակերեսով լուսավոր բնակարան, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Հարմարավետ կահավորված է, հագեցած է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Հատակը պատված է մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակը և առանձին սանհանգույցը սալիկապատված են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` քաղաքի գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում են խանութները, բոլոր ժամանցի վայրերը, Հանրապետության հրապարակ ոտքով 5 րոպեում կարելի է հասնել: