Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 102 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ Օրբելի փողոցի խաչմերուկում, 16 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված են երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ապահովված է բարձրակարգ կահույքով և տեխնիկայով: Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի՝ հավելավճարով։