Հյուսիսային պողոտայում երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում և զբաղեցնում է150 քմ մակերես: Բնակարանը կապիտալ վերանորոգված է յուրահատուկ դիզայներական լուծումներով, ժամանակակից կահավորված է, ապահովված է գույքով և տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցման և հովվացման համակարգերը կենտրոնացված են: Հատակը երեսպատված է որակյալ զարդանախշ մանրահատակով, խոհանոցը` սալիկներով: 2 սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, մեկում տեղադրված է լոգարան։ Բնակարանն ունի մեծ բաց պատշգամբ, որտեղից բացվում է Հյուսիսային պողոտայի գեղեցիկ տեսարանը: Շենքում գործում է անխափան վերելակ և անվտանգության համակարգ: Ավտոկայանատեղին՝ հավելավճարով: