Լեո - Սարյան խաչմերուկի մոտ վարձակալության է տրվում 4 սենյականոց լուսավոր ընդարձակ բնակարան` 140 քմ մակերեսով, որը գտնվում է 20 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Հատակը պատված է լամինատով և սալիկներով: Ընդհանուր բնակարանը հարմարավետ և ժամանակակից կահավորված է, ապահովված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Առկա է 2 սանհանգույց, որոնք երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Շենքն ունի գեղեցիկ բարձրորակ վերելակներ: Մոտակայքում են սրճարաններն ու ժամանցի վայրերը: Գործակալություն է: