Քաղաքի կենտրոնում, Հին երևանցու փողոցում օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց լուսավոր բնակարան 95 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ: Ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, առկա է օդորակիչ: Հատակը երեսպատված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Սենյակները և խոհանոցը համալրված են նորաոճ կահավորանքով, հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Շենքն ունի բարձրորակ վերելակ: Մոտակայքում են բոլոր ենթակառույցները, սրճարաններն ու ժամանցի վայրերը: Օրավարձ` 80-160 $, երկարաժամկետ վարձ.` 1400 - 3000 $: