Վաճառվում կամ վարձով է տրվում 1 ձևափոխված 2 սենյականոց արևկողմ բնակարան՝ 39 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ Օպերայի դիմաց, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որը բացվում է դեպի Մաշտոց պողոտա։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։