Վաճառվում է 2 սենյականոց 45 քմ մակերեսով բնակարան Նորաշեն թաղամասում՝ 12 հարկանի պանելային շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, առկա են բոլոր կոմունալ հարմարությունները: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Սենյակները կահավորված են, ապահովվցած են կենցաղային տեխնիկայով։ Սանհանգույցը սալիկապատ է, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանը ունի փակ պատշգամբ։ Շենքում անխափան գործում է վերելակ, բակում կա բացօթյա ավտոկայանատեղի: Մոտակայքում են խանութները, բանկերը և տրանսպորտի կանգառները։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։