Այս նորակառույց բազմաֆունկցիոնալ շենքն արդեն պատրաստ է, կառուցվել է ժամանակակից մոնոլիտ տեխնոլոգիայով, բարձր սեյսմակայունությամբ և բարձրորակ շինանյութով: Գտնվում է Դավթաշեն համայնքի Ս. Գևորգյան փողոցում, անմիջապես Արմենիա հեռուստաընկերության հարևանությամբ: Տեղադրվել են 4 բարձրորակ վերելակներ: Պատերը ջերմամեկուսիչ տեխնոլոգիայով են արված, արտաքին պատերը երեսպատված են տրավերտինե սալիկներով: Բնակարաններում բոլոր կոմունիկացիաներն անցկացված են: Ավտոմեքենաների համար նախատեսված է ստորգետնյա ավտոկայանատեղի մոտ` 80 մեքենայի համար: Բակը բարեկարգվել է, լինելու է խաղահրապարակ` երեխաների ժամանցի համար: Վաճառքի 2 սենյականոց բնակարանի մակերեսը 52 քմ է և գտնվում է 16 հարկանի շենքի 6-րդ (նաև 7-րդ) հարկում: Ըստ նախագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջարանից, 1 սանհանգույցից և բաց պատշգամբից` Արարատի հիասքանչ տեսարանով: Պատերը կտրտած են, գաջած և հարթեցված, տեղադրվել են որակյալ եվրո պատուհաններ և մուտքի երկաթյա դուռ: Առկա են այլ բնակարաններ` 2 - 4 սենյականոց: