Արգիշտի փողոցում վաճառվում է 50․4 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 12 հարկանի` նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը գեղեցիկ ոճով կապիտալ վերանորոգված է, նորաոճ կահավորված է, համալրված է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, օդորակիչ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, հատակը ծածկված է լամինատով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, սուպերմարկետներ և ժամանցի վայրեր: Վաճառվում է ամբողջ կահավորանքով և տեխնիկայով: