Վաճառվում է 2 սենյականոց` հետաքրքիր դիզայներական լուծումներով չբնակեցված բնակարան՝ Բուզանդ փողոցում, Մալիբու այգու մոտ` 17 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 17-րդ հարկում: Բնակարանը զբաղեցնում է 60 քմ մակերես, ունի երկկողմանի տեսարան դեպի ամբողջ քաղաք։ Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, ունի անհատական ջեռուցման համակարգ` գազի կաթսա, կա օդորակիչ: Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Ամբողջը բարձրորակ և նորաոճ կահավորված է, համալրված է տեխնիկայով, լի է ներկառուցված դարակներով: Սենյակները լուսավոր են:Շենքում գործում է 2 վերելակ, կա անվտանգության համակարգ: Հարևանությամբ են գտնվում է Երևան Սիթի սուպերմարկետը, կան բազմաթիվ խանութներ, սրճարաններ, բանկեր և ժամանցի վայրեր։ Գնի մեջ ներառված է ամբողջ կահավորանքն ու տեխնիկան: