Ռոստոմի փողոցում, Գումի ետնամասում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց կապիտալ վերանորոգված լուսավոր բնակարան՝ 85 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի բարձրահարկ շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ վերանորոգում ունի, ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Հատակը երեսպատված է մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանը համալրված է որակյալ փայտե կահավորանքով և բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Կա բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բակում կա ազատ տարածք` մեքենաները կայանելու համար: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոցը, մանկապարտեզը, տրանսպորտի կանգառները և ժամանցի վայրերը: Գինը ներառում է նաև ավտոկայանատեղին: