Կենտրոնում՝ Արգիշտի փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան` 78 քմ մակերեսով: Այն գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: Տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները նորաոճ կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Բնակարանը վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, սուպերմարկետ, զբոսայգիներ, կանգառ և այլն։