Ամիրյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց երկկողմանի դիրքով բնակարան` 118 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի` ստալինյան քարե շենքի 2-րդ հարկում: Շենքն ունի բետոնե ծածկեր: Բնակարանը վերանորոգված է` տեղադրված է անհատական ջեռուցման (գազի կաթսա) համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և համալրված է տեխնիկայով, ունի 2 բաց պատշգամբ: Գտնվում է լավ դիրքում, մոտակայքում կան բազում խանութներ, այգի և ժամանցի վայրեր: