Քաղաքի կենտրոնում՝ Մաշտոց-Իսահակյան փողոցների խաչմերուկում, Կասկադի հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով և նրբաճաշակ կահավորանքով բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի ստալինյան նախագծով քարե շենքի 4-րդ հարկում: Այն եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, ննջարանների և հյուրասենյակի հատակը ծածկված է մանրահատակով, իսկ միջանցքի և խոհանոցի հատակը՝ սալիկապատ է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: