Կիևյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց արևկող բնակարան` 61 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 1-ին հարկում: Այն ունի անկյունայի դիրք և 4 պատուհան: Կա հնարավորություն նաև դրսից առանձին մուտք ունենալու: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Առկա է օդորակիչ: Հատակը երեսպատված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բակում կա ազատ տարածք մեքենաները կայանելու համար: Մոտակայքում են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հնավաոր է գնել բնակարանի հետ` հավելավճարով: Գինը ներառում է ներկառուցված պահարանները: Հնարավոր է նաև փոխանակում այլ բնակարանի հետ: