Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր` նրբաճաշակ վերանորոգված շքեղ բնակարան` 106 քմ մակերեսով, որը գտնվում է Արաբկիր համայնքում՝ Երազ բնակելի համալիրում, Ադոնցի փողոցում, 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոված է, կահավորված է յուրահատուկ գեղեցիկ ոճով, ապահովված է որակյալ տեխնիկայով և կենցաղային պարագաներով: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Բնակարանն ունի մեծ նախամուտք և ֆրանսիական պատշգամբ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, ունի անվտանգության համակարգ: Բակը բարեկարգ է: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոցը մանկապարտեզը և տրանսպորտի կանգառները: Վաճառվում է ամբողջ գույքով: