Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր ընդարձակ` 184 քմ մակերեսով և 3 բաց պատշգամբով բնակարան, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, 13 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը դիզայներական լուծումներով կապիտալ նորոգված է, բոլոր սենյակները կահավորված են թանկարժեք կահավորանքով և հագեցած են բարձրորակ արտադրության տեխնիկայով, կա խորդանոց: Տեղադրված է երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատե մանրատախտակով և կերամոգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Պատշգամբներից բացվում են հիասքանչ տեսարաններ: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով, բակում կա խաղահրապարակ։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: