Վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի մակերեսը 79.7 քմ է և տեղակայված է նորակառույց 6 հարկանի շենքի բարձր 1-ին հարկում: Երևան ՎՅՈւ բնակելի համալիրը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում, Լվովյան փողոցում: Բնակարանը շահագործման է հանձնվելու 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված, գաջված, խողովակներն անցկացված, մուտքի դուռը և պատուհանները տեղադրված: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից և սանհանգույցից: Համալիրը տեղակայված է անաղմուկ և էկոլոգիապես մաքուր կանաչ միջավայրում, որտեղից բացվում է տեսարան դեպի Արագած լեռը և ջրաշխարհը: Շենքը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով` մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիայով և 9 բալ սեյսմակայունությամբ: Տեղադրվելու է բարձրորակ եվրոպական արտադրության վերելակ: Առաստաղների բարձրությունը 3 մ է: Կիրառվում են պատերի ջերմամեկուսացման և բնակարանների միջև ձայնամեկուսացման տեխնոլոգիաներ: Առկա է երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի: Նախատեված է կանաչապատ հանգստի գոտի, խաղահրապարակ: Այս նորաոճ և հարմարավետ բնակելի շենքում առկա են բնակարաններ սկսած 57 քմ-ից: Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը: 1 քմ արժեքը՝ 550․000 ՀՀ դրամ: Շինարարության ավարտը՝ 2025թ․ սեպտեմբեր: