Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց` 61 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է Զաքյան փողոցում 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված և չբնակեցված է: Տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները գեղեցիկ կահավորված են, ապահովված են բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Առկա բացօթյա կայանատեղի՝ ուղեփակոցով: Մոտակայքում են գտնվում զբոսայգիները, բանկերը, բարձրաճաշակ խանութները և ժամանցի վայրերը։