Նոր նորք համայնքում, Լվովյան փողոցում վաճառվում է 4 սենյականոց բնակարան 119.6 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում` գեղեցիկ զբոսայգու հարևանությամբ: Բնակարանի ներքին բաժանումներն արված են, պատերը գաջած են, հոսանքի լարերը և ջրի խողովակներն անցկացված են, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող վիտրաժներ: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից և բաց պատշգամբից` գեղեցիկ տեսարանով: Շենքը գազաֆիկացված է, ունի բարձրորակ վերելակ, անվտանգության համակարգ: Բակը բարեկարգ է, կա բացօթյա լողավազան: Շենքը բնակեցված է, ունի շատ լավ դիրք, մոտ են բոլոր խանութները, կենտրոն մեքենայով 7-8 րոպեում կարելի է հասնել: