Կոմիտաս - Փափազյան խաչմերուկի մոտ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց լուսավոր բնակարան՝ 88.6 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի հատուկ նախագծի քարե շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, հատակը պատված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Սենյակները և խոհանոցը կահարվորված են և համալրված են կենցաղային տեխնիկայով: Լոգասենյակը և սանհանգույցը առանձին են, երեսպատված են սալիկներով՝ հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Առկա է բաց պատշգամբ` փողոցի տեսարանով: Շենքում տեղադրվել է նոր վերելակ: Հարևանությամբ է Երիցյաններ սուպերմարկետը, տարատեսակ խանութներ, դեղատներ, բանկեր, դպրոց և մանկարապարտեզ: