Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան Բելյակով փողոցում, Սախարովի հրապարակի և Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ: Բնակարանը տեղակայված է 9 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 130 քմ, որը ներառում է նախասրահ, հյուրասենյակ, երեք ննջարան, խոհանոց, սանհանգույց և լոգարան։ Բնակելի սենյակների ներքին հարդարանքն իրականացված է ժամանակակից ստանդարտներին համապատասխան, բարձրորակ շինանյութերի և նորաոճ լուծումների կիրառմամբ: Մուտքի դուռը մետաղական է, ներքին դռները փայտից են, պատուհանների շրջանակները` մետաղապլաստից: Ջեռուցում և հովացումը անհատական է: Վաճառվում է ողջ կահույքի, տեխնիկայի և ստորգետնյա կայանատեղի հետ միասին: