Տպագրիչների փողոցում վաճառվում է 4 սենյականոց լուսավոր բնակարան` 99.7 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծով քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը երեսպատված է որակյալ լամինատով և սալիկներով: Սենյակները և խոհանոցը գեղեցիկ նորաոճ կահավորված են, համալրված են բարձրորակ գույքով և տեխնիկայով: 2 սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բնակարանը ունի ընդարձակ բաց պատշգամբ՝ քաղաքի գեղեցիկ տեսարանով և խորդանոց: Շենքի մուտքը և աստիճանները վերանորոգված են, տեղադրված է դոմոֆոն: Մոտակայքում են անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, տրանսպորտի կանգառները: