Տավուշի մարզի` Դիլիջան քաղաքում՝ Հայաստանի ամենագեղեցիկ վայրերց մեկում, վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի` գեղեցիկ և նմանը չունեցող առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 290 քմ, իսկ հողատարածքինը` 701 քմ.: Առանձնատունը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է, ապահովված է մշտական խմելու ջրով և գազով(ունի առանձին պոմպակայան)։ 1-ին հարկում գտնվում է խոհանոցը, հյուրասենյակը, սանհանգույցը: 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, 2 սանհանգույց, բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով դեպի սաղարթախիտ անտառ: 1-ին և 2-րդ հարկերի հատակը տաքացվող է: Առանձնատունն ունի հիանալի դիրք, որի շնորհիվ կարելի է հիանալ անտառածածկ տեսարանով և շնչել մաքուր օդ: Բակում ունի խորովածանոց, ամառային խոհանոց, զրուցարան և ընդարձակ բացօթյա և փակ ավտոկայանատեղեր: Պարսպապատ է և ունի 1940 քմ. ընդհանուր օգտագործման տարածք և հնարավոր է կից շինություն կառուցել` մոտ 300 քմ. մակերեսով: Առանձնատունը կարող է ծառայել նաև որպես հյուրատուն: Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: