Էրեբունիում ՝ Այվազովսկի թաղամասում վաճառվում է 4 հարկանի առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 560 քմ, հողատարածքինը՝ 1020քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, առկա են բոլոր կոմունիկացիաները (նաև եռաֆազ հոսանք): Տեղադրված է անհանտական ջեռուցման համակարգ, հատակը պատված է գրանիտով: Ընդհանուր տունը հարմարավետ կահավորված է և ապահովված է անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Բոլոր սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են սանտեխնիկայով: 1–ին հարկում առկա է նախասրահ, հյուրասենյակ, ննջարան, լոգասենյակ: 2-րդ հարկ՝ 5 սենյակ, խոհանոց, ընդհանուր 2 սանհանգույց և մեկ լոգարան։ 3-րդ հարկում առկա է 9 սենյակ, որից 3–ը 2 սենյականոցներ են, որոնք ունեն իրենց սանհանգույցները։ Բակը պարսպապատ է, խնամված, այգին լի է պտղատու ծառերով, առկա է ամառային խոհանոց՝ իր բոլոր հարմարություններով, բացօթյա լողվազան, ևս 2 առանձին սենյակ և ավտոտնակ նախատեսված 2 մեքենաի համար։