Նորագյուղ թաղամասում վաճառվում է 2 հարկանի սեփական տուն` բնակելի 120 քմ մակերեսով: Տունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, առկա է վաննա։ Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջարանից, լոգասենյակից, և մեծ բաց պատշգամբից: Սենյակները հարմարավետ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Մոտակայքում է ավտոկայանը, տարբեր խանութներ և տրանսպորտի կանգառներ։