Մոլդովական փողոցում վաճառվում է 2 հարկանի առանձնատուն կիսանկուղային հարկով, որի բնակելի մակերեսը 428 քմ է, իսկ հողատարածքը` 1306 քմ: Առանձնատունը ժամանակակակից ինտերիերին համապատասխան բարձրակարգ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչներ: Հատակը ամբողջովին ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով: Առանձնատունն ունի գունային և ոճային բարձրաճաշակ կահավորում: 1-ին հարկում կա՝ ճաշասենյակ,1 ննջասենյակ,1 սանհանգույց, խոհանոց: Առկա է 2 մեծ խոհանոցը` հագեցած է բարձրակարգ գույքով և տեխնիկայով: 2-րդ հարկը բաղկացած է՝ նախասրահից, 4 ննջասենյակից, որոնք ունեն իրենց սանհանգույցները և զգեստասենյակները: Սանհանգույցները երեսպատված են բարձրորակ սալիկներով՝ համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ և ջակուզի: Կիսանկուղային հարկում են գտնվում հանգստի և ժամանցի սրահները, որտեղ կա մեծ մանկական սենյակ, հանգստի սենյակ, շոգեբաղնիք և այլն: Առանձնատունն ունի բաց պատշգամբ: Բակում կա բացօթյա լողավազան, ամառային խոհանոց՝ բուխարիով և թոնրով, սանհանգույց, հանգստի համար նախատեսված տաղավար, մանղալ, ավտոկայանատեղի՝ 3 մեքենայի համար: Բակը խնամված է, կան դեկորատիվ և պտղատու ծառեր, տարբեր բույսեր: