Նորք Մարաշ 7-րդ փողոցում, վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի ընդարձակ և լուսավոր առանձնատուն, բնակելի` 300 քմ. մակերեսով (1-ին հարկը` 118 ք.մ., 2-րդ հարկը` 180 ք.մ.) և ընդհանուր` 681 քմ. տնամերձ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ եվրովերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սենյակների հատակի մի մասը ծածկված է սալիկներով, մյուսը` բարձրորակ մանրահատակով: Սանհանգույցները պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած սանտեխնիկայով: Առաջին հարկում կա հյուրասենյակ, ննջասենյակ, 1 սանհանգույց, մառան և ավտոկայանատեղի, որն ունի մուտք` դրսից և ներսից: Երկրորդ հարկում կա հյուրասենյակ, 2 ննջասենյակ, որից մեկն ունի կից սանհանգույցը, ընդհանուր ևս 1 սանհանգույց, խոհանոց, և 2 բացօթյա պատշգամբ` դեպի դիմացը բացվող գեղեցիկ տեսարանով: Հատակից մինչև առաստաղ ձգվող վիտրաժե պատուհանների շնորհիվ առանձնատունն ունի գեղեցիկ լուսավորություն: Տունը ամբողջովին բարձրաճաշակ կահավորված է և հագեցած տեխնիկայով: Բակում կա բացօթյա լողավազան` պատշաճ ֆիլտրացիայով, առանձին սանհանգույց, տարածք` ամառային հանգստի համար, առկա են նաև խորովածի մանղալ և դեկորատիվ ծառեր: Տարածքն ամբողջովին պարսպապատ է։