Վաճառվում է 2 հարկանի նորակառույց մոդեռն շինությամբ առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 346 քմ է, հողատարածքը՝ 627 քմ: Ապահովված է բոլոր կոմունիկացիաներով՝ էլեկտրականություն, խմելու ջուր և կոյուղի, գազ: Առանձնատունը գտնվում է 0-ական վիճակում, պատերը կտրտած են՝ 6 սենյակ և 3 սանհանգույց: Տեղադրվել են պանորամային պատուհաններ, ավտոկայանատեղին ունի հեռակառավարվող դարպասներ: Առկա են ընդարձակ բաց պատշգամբներ, որոնցից բացվում է Մասիսի հրաշալի տեսարանը։ Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: Ունի լիարժեք սեփականության վկայական՝ որպես ամբողջությամբ ավարտված տուն: