Առանձնատուն, Վահագնի թաղամաս, Երևան

09 Ապրիլ 2025
 
Բնակելի՝ 488 մ2, հողատարածք` 820 մ2 Կոդ` 119511   |   http://est.am/119511 click to copy the link
Վաճառք - 1,100,000 $
Վարձակալություն - 4,000 $/ամիս
դիտել են 160 անգամ

Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի` գեղեցիկ կանաչապատ այգիով առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 488 քմ է, հողատարածքը՝ 820 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և հովվացման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են տեխնիկայով: Բաղկացած է հյուրասենյակից, ընդարձակ խոհանոցից, 6 ննջարանից, ունի խորդանոց, 5 սանհանգույց, տեղադրված են լոգախցիկներ: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, համալրված են բարձրորակ կահավորանքով և տեխնիկայով, միջսենյակային դռները փայտից են: Նկուղային հարկն օգտագործվում է որպես հանգստի և ժամանցի տարածք, որտեղ կա կա խոհանոց` բարով, մարզասենյակ, պարի սենյակ, բիլիարդ և 1 սանհանգույց: Բակում կա ամառային տաղավար` գեղեցիկ ճոճաթոռներով, խիտ դեկորատիվ ծառեր: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, արհեստական լճակ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: -
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ