Վաճառվում է կամ վարձակալության է տրվում մոդեռն-լուծումներով կառուցված 4 հարկանի առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 1000 քմ է, հողատարածքը՝ 700 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, տեղադրված են պանորամային պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, 5 սանհանգույցից, ունի զգեստասենյակներ, աշխատասենյակ, խորդանոց, մառան, մարզասենյակ, խաղասենյակ, փակ լողավազան, և մի քանի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, կահավորված են ժամանակակից նորաոճ կահավորանքով, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Բակում ունի ամառային խոհանոց: Կա ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: Գնի մեջ հարկերը ներառված են: