Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալությամբ տրվում է յուրօրինակ դիզայնով վերանորոգված 2 սենյականոց բնակարան` 50 քմ մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում՝ Ադոնցի փողոցում, Երազ բնակելի թաղամասում: Ջեռուցվում է ֆանկոլային համակարգով: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է օդորակիչ և եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և ապահովված են սանտեխնիկայով: Կան ներկառուցված պահարաններ և 2 բացօթյա ֆրանսիական պատշգամբ: Բնակարանը գեղեցիկ կահավորված է, հագեցած է կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, առկա է օրթոպետիկ ներքնակ, կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Շենքն ունի անխափան վերելակ, անվտանգության համակարգ, նաև աշխատակից, կա ստորգետնյա կայանատեղի: Բակը բարեկարգ է, առկա է խաղահրապարակ: Նվազագույն ամրագրումը` 5 օր, 1 օրով չի տրվում: