Տիգրան Մեծի պողոտայում, անմիջապես Սասունցի Դավթի արձանի և մետրոյի դիմաց վարձակալության է տրվում 2 սենյականոց` լուսավոր բնակարան` 66 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, հարմարավետ կահավորված է և համալրված է տեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` դեպի փողոց գեղեցիկ տեսարանով: Շենքի տակ «Գրանդ Քենդի» խանութն է: Գտնվում է կենտրոնից 2.6 կմ հեռավորության վրա, շենքի մոտ կան բազում խանութներ, տրանսպորտի կանգառը: