Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց հարմարավետ, ժամանակակից կահավորված, կապիտալ վերանորոգված բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում` 10 հարկանի նորակառույց շենքի, 8-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 3 մետր է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, երկու սանհանգույցով, ջեռուցումն ու հովացումը իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքն ունի անխափան վերելակ, շուրջօրյա անվտանգության համակարգ: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, սուպերմարկետներ, բանկեր: