Վարձակալության է տրվում կամ օրավարձով 2 սենյականոց կապիտալ եվրո վերանորոգված հարմարավետ բնակարան Կողբացի-Ամիրյան խաչմերուկ` քաղաքի լավագույն հատվածներից մեկում: Բնակարանը գտնվում է 18 հարկանի նորակառույց էլիտար շենքի 17-րդ հարկում։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ սալիկներով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով ու լոգախցիկով: Ջեռուցումը կենտրոնացված համակարգով է գործում, տեղադրված է 2 օդորակիչ։ Բնակարանն ունի բաց պաշտգամբ, որից բացվում է հիանալի տեսարաններ դեպի Արարատ սարը և մայրաքաղաք: Սենյակները լուսավոր են, կահավորված են ժամանակակից ոճով, ապահովված են կենցաղային տեխնիկայով և անհրաժեշտ բոլոր պարագաներով: Շենքն ունի 3 վերելակ, շուրջօրյա անվտանգություն և աղբահանության ծառայություն: Անմիջապես հարևանությամբ կան բազում խանութներ, բանկեր, ժամանցի վայրեր, Փարիզ, Նացիոնալ, Ռամադա և Արմենիա Մարիոթ հյուրանոցները: Հանրապետության հրապարակ ոտքով կարելի է հասնել 4 րոպեում: Վարձ` 1700 - 2600 $: