Եկմալյան փողոցում, այգու հարևանությամբ օրավարձով կամ վարձակալության է տրվում 90 քմ մակերեսով բարձրորակ նորոգումով 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 19 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով գեղեցիկ վերանորոգված է, համալրված է նոր և ժամանակակից գույքով և տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթյա դուռ, օդորակիչ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է եվրոպական լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի մեծ ու լայն պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ, ապահովված է անվտանգության համակարգով: Գտնվում է քաղաքի կենտրոնում, հարևանությամբ են գտնվում լավագույն խանութները և ժամանցի վայրերը: