Վարդանանց փողոցում, բանուկ հատվածում օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան` 150 քմ մակերեսով, որը գտնվում է 23 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորգված է, ինտերյերն իրականացված է նրբագեղ պարզությամբ, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և որակյալ լամինատով: Բնակարանի ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված որակյալ տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ և ընդարձակ հարմարավետ (70 քմ) տերասա` ամառային զրուցարանով և խորովածի մանղալով, որտեղից բացվում է գեղեցիկ երևանյան տեսարան։ Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է ստորգետնյա կայանատեղիով: Մոտակայքում կա այգի, տարբեր ժամանցի վայրեր, խանութներ, և բանկեր: