Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում, 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է՝ ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը հասանելի են։ Ջեռուցումը կենտրոնացված է, ջեռուցվում է նաև շքամուտքը։ Խոհանոցը և 2 սանհանգույցը պատված են որակյալ սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և նորաձև կահույքով։ Բնակարանն ունի ստորգետնյա կայանատեղի մեկ մեքենայի համար։ Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Վարձ՝ 3000-5500 $: Օրավարձ` 130-160 $: Viber,WhatsApp +(374) 77600-010 Արթուր