Աբովյան փողոցում, քաղաքի լավագույն հատվածներից մեկում վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ լուսավոր բնակարան` 136 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Միջսենյակային դռները բարձրորակ փայտից են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Խոհանոցը առանձին է: Բոլոր սենյակները և խոհանոցը համալրված են բարձրորակ փայտե կահավորանքով, համալրված են որակյալ տեխնիկայով: Բնակարանն ունի 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, կա լոգախցիկ: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում են լավագույն ժամանցի վայրերը, ռեստորանները, բանկերը և սուպերմարկետները: