Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 ձևափոխված 3 սենյականոց նրբաճաշակ դիզայներական լուծումներով բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, սակայն անաղմուկ հատվածում՝ Արամի փողոցում՝ Դարգետ սրճարանի հարևանությամբ, 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցման համակարգը անհատական է, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է գեղեցիկ և ժամանակակից կահույքով և տեխնիկայով։ Շենքն ունի անվտանգության աշխատակից և ստորգետնյա կայանատեղ։