Վարդանանց փողոցում, Օղակաձև զբոսայգուց ոչ հեռու օրավարձով է տրվում քամ երկարաժամկետ վարձակալության 4 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան` 180 քմ մակերեսով, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ վերանորոգված է, ունի նորաոճ դիզայներական ինտերերիեր, անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը պատված է որակյալ լամինատով և սալիկներով: Ընդհանուր բնակարանը կահավորված է գեղեցիկ և հարմարավետ, ապահովված է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, ունի 3 սանհանգույց, որոնք երեսպատված են սալիկներով՝ հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Առկա է 3 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ: Հարևանությամբ են բոլոր խանութները և ժամանցի վայրերը: