Դիլիջան քաղաքի կենտրոնում՝ Ազգային պարկի հարևանությամբ վարձակալության է տրվում 2 հարկանի գեղեցիկ հարմարավետ առանձնատան 2-րդ հարկը՝ ընդհանուր 100 քմ մակերեսով և 600 քմ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով: Բաղկացած է հյուրասենյակից, 2 ննջարանից, խոհանոցից և սանհանգույցից: Ամբողջը հարմարավետ կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով: Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Ունի գեղեցիկ բակ, բաց պատշգամբից բացվում է Դիլիջանի հիասքանչ տեսարանը: Մոտակայքում են բոլոր առևտրի կենտրոնները, ժամանցի վայրերը, մարզադաշտերը և այլն: