Մաշտոցի պողոտայում օրավարձով կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան` 130 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանն ապահովված է բոլոր հարմարություններով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Տեղադրված են 4 օդորակիչներ, հեռուստացույց ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի քաղաքը: Բնակարանը լուսավոր է՝ ոճային կահավորված, խոհանոցը համալրված է բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով և ժամանակակից գաջեթներով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: 2.5 սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության աշխատակից, բակում կա բացօթյա ավտոկայանատեղի՝ անվտանգության տեսախցիկներով: Մոտակայքում է ՍԱՍ սուպերմարկետը, բոլոր ժամանցի վայրերը, խանութներն ու ենթակառույցները: Օրավարձ` 75-150 $, երկարաժամկետ վարձակալություն` 1900-3500 $: