Աղվերանում, հրաշալի բնության ներքո վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, բնակելի մակերեսը 330 քմ, հողատարածքը` 2500 քմ։ Տունը կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունիկացիաներով, առկա է Էլեկտրականություն, ջրամատակարարում, գազ, կոյուղի: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը մանրահատակ է: 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց։ 2-րդ հարկ` սրահ, 6 ննջասենյակ, բաց պատշգամբ և 1 սանհանգույց: 3-րդ հարկը հարմար է օգտագործել որպես խաղասրահ կամ ժամանցի այլ սրահ, վերանորոգված է, առկա է բաց պատշգամբ։ Բոլոր սենյակները գեղեցիկ ու հարմարավետ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Առանձնատունն ունի մեծ նկուղ, բակում կա այգի` պտղատու ծառերով, բացօթյա լողավազան և ընդարձակ տաղավար։ Առկա է ավտոկայանատեղի, 3 և ավելի մեքենայի համար: Ամբողջության պարիսպապատ է: