Կենտրոնում, Մովսես Խորենացի փողոցում վաճառվում է 2 սենյականոց երկկողմանի դիրքով լուսավոր բնակարան` 68 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Տեղադրված են մետաղապլաստե պատուհաններ: Հնարավոր է ձևափոխել և ստանալ լիարժեք 3 սենյականոց բնակարան: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բակը խնամված է, կա խաղահրապարակ: Հարևանությամբ են բոլոր խանութները, տարատեսակ ժամանցի վայրերն ու տրանսպորտի կանգառները: