Վաճառվում է 2 սենյականոց արևկող բնակարան` 57 քմ մակերեսով Արամի փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանը կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով։ Առկա է բաց պատշգամբ: Շենքում գործում է 2 վերելակ, կա անվտանգության համակարգ: Մոտակայքում է գտնվում Մալիբու զբոսայգին, բոլոր սրճարաններն ու ժամանցի վայրերը: