Վաճառվում է 3 հարկանի` առանձին մուտքերով 2 սեփական տուն Վահե Վահյան փողոցում, Քանաքեռ Զեյթուն համայնքում։ Բնակելի մակերեսը կազմում է 283 քմ, հողատարածքը` 167 քմ: Այն կապիտալ վերանորոգված է, ունի դիզայներական ինտերիեր, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը երեսպատված է կերամոգրանիտով և մանրահատակով։ Տեղադրված են մետաղապլաստե պատուհաններ։ Ամբողջը գեղեցիկ հարմարավետ կահավորված է, համալրված է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Առկա են ներկառուցված պահարաններ։ 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջարան և 1 սանհանգույց, 2-րդ հարկում՝ հյուրասենյակ, խոհանոց և 1 սանհանգույց, 3-րդ հարկում՝ նախասրահ, 3 ննջարան և 2 սանհանգույց, ունի խորդանոց և բաց պատշգամբ։ Առանձնատունը երեսպատված է: Գնորդը կունենա հնարավորություն տունը հանձնել վարձակալության կամ բնակվել երկու ընտանիքներով։ Տունն ունի խորովածի վառարան, զրուցարան՝ տաղավար և անվտանգության համակարգ։ Այն պարսպապատ է։